ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

ГУАМ ՝ անիմաստ ու արհեստական կազմակերպություն

ГУАМ ՝ անիմաստ ու արհեստական կազմակերպություն
02.03.2025 | 08:51

1997-ին, Եվրոպայի դրդմամբ ու մեծ աջակցությամբ, ստեղծվեց մի կազմակերպություն, որը միշտ թվացել է անիմաստ ու արհեստական մի երևույթ։ Դրա անդամները դարձան նախկին սովետական չորս հանրապետությունները, որոնց անվանումների առաջին տառերով էլ կազմվեց այդ կազմակերպության անվանում-հապավումը` GUAM կամ ռուսերն ГУАМ։ Թե ինչու հայերեն չեմ գրում, իմաստը վերջում կերևա։

Այստեղ Г-ն Վրաստանն է, У-ն՝ Ուկրաինան, А-ն՝ Ադրբեջանը, М-ն՝ Մոլդովան։

Էս չորսին որ նայում ես ուշադիր, միշտ երեքը տարբերվում են մեկից։ Երեքն ունեն շատ ընդհանուր բաներ, մեկը լրիվ տարբերվում է։

Г-Վրաստանը, У-Ուկրաինան, М-Մոլդովան քրիստոնյա երկրներ են, А-Ադրբեջանը` մահմեդական:

Երեքն էլ չունեն նավթի ու գազի մեծ ռեսուրսներ, այդ հարցով հետաքրքիր չեն Եվրոպային, Ադրբեջանը ունի։

Երեքն էլ տարածքային խնդիրներ ունեն Ռուսաստանի հետ, Ադրբեջանը չի ունեցել կոնկրետ Ռուսաստանի հետ տարածքային թեմա։

Երեքն էլ ցանկություն են հայտնել մտնել ԵՄ ու ՆԱՏՕ, Ադրբեջանը աշխատել է այդ թեմաներում չեզոք դիրք պահել։

Երեքում հակառուսական տրամադրությունները մի բան էլ խրախուսվել են վերևից, Ադրբեջանում միշտ թաքուն են պահել դրանք։

Երեքում աշխատել են վերացնել ռուսերեն շփումը, ռուսերեն դասաժամերը, Ադրբեջանում մի բան էլ ավելացրել են։

Թվում է՝ Ադրբեջանը այդ կազմակերպությունում ավելորդ է։

Բա հիմա ի՞նչ անեն այդ անվանման А տառի հետ. Շատ պարզ լուծում ունի, А տառի տերը կդառնա Армения-ն։

Նայեք՝ ինչքան նմանություններ են միանգամից երևում` քրիստոնյա երկիր, նավթի ու գազի ռեսուրս չկա, խոսակցությունները աճում են ԵՄ ու ՆԱՏՕ մտնելու ցանկության մասին, շատ մեծ թափով աճում են հակառուսական տրամադրությունները, որոնք վերևից մի բան էլ խրախուսվում են, լեզվի ու դասաժամերի մասին էլ բոլորս գիտենք։

Մնացել է միայն տարածքային թեման, Արցախով դա էլ է դառնում ակտուալ, Սյունիքի մասին էլ դեռ չեմ ասում, դա դժվար ստացվի, բայց դե, մեկ էլ տեսար։

Ու էս փորձանքից պրծնելու միակ թեման ոնց-որ թե գալիս է նորից Վրաստանից։ Աչքիս՝ Վրաստանը սկսել է հասկանալ ու հետ կանգնել այդ ճամփից, ու մեկ էլ տեսար իրականություն դառնա Հայ-վրացական կոնֆեդերացիան, որը մեր երկու ազգերին էլ կփրկի թուրքացումից, եվրոպական էշություններից, ռուսացումից, պարսկանալուց։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 2283

Մեկնաբանություններ